Փաշինյանին «չելենջ» եմ անում. եթե ինքը Արծվաշենում գյուղապետ կաշխատի, ես էլ դպրոցում տնօրեն կաշխատեմ. Հարցազրույց Արտակ Զաքարյանի հետ


Փաշինյանին «չելենջ» եմ անում. եթե ինքը Արծվաշենում գյուղապետ կաշխատի, ես էլ դպրոցում տնօրեն կաշխատեմ. Հարցազրույց Արտակ Զաքարյանի հետ
Նոյեմբեր 10 21:52 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ծավալուն հարցազրույց էր տվել՝ անդրադառնալով մի շարք առանցքային թեմաների: Սերժ Սարգսյանը խոսել էր 44-օրյա պատերազմի հիմնական պատճառների մասին: Երրորդ նախագահը նաև անդրադարձել էր սպառազինության և բանակի խնդիրներին՝ նշելով, որ իր համար անհասկաալի էր՝ «ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը»:

Սերժ Սարգսյանի՝ փոդքաթում հնչեցրած մի քանի մտքերին ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սարգսյանի հարցազրույցի արձագանքների վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ: Լսել ենք նաև Արտակ Զաքարանի տեսակետը Փաշինյանի այն գրառման վերաբերյալ, ըստ որի «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»: