Այսօր համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։










