Ղազախստանը կարող է ամսական մինչև 20,000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան


Ղազախստանը կարող է ամսական մինչև 20,000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան
Նոյեմբեր 10 15:54 2025

Սննդի պայմանագրերի կորպորացիայի տվյալներով՝ Ղազախստանը պատրաստ է ամսական Հայաստան մատակարարել մոտավորապես 15,000-20,000 տոննա պարենային հացահատիկ։

 

Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքը 30 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով.«15 վագոնանոց գնացքը, որը տեղափոխում էր 1000 տոննա 4-րդ դասի պարենային ցորեն, հաջողությամբ փորձարկեց Ղազախստանից՝ Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով անցնող նոր լոգիստիկ երթուղին։

Այս տարանցիկ միջանցքը կարող է ի վերջո դառնալ ղազախական հացահատիկի և այլ բեռների մշտական ուղին դեպի Երևան մատակարարելու համար»։

 

Սննդի պայմանագրերի կորպորացիան ներկայումս բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ։