Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան


Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
Նոյեմբեր 10 11:53 2025

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը։ Սա էր ահա Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. այս մասին գրել է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը։

 

«Նա նկատի ունի՝ չի կարելի պառակտել հանրությունը ապօրինի գույքի բռնագանձման օրենքով և անհրաժեշտ է համախմբվել Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակելու շուրջ։

 

Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ պետք է լինենք իրատեսական, պետք է պայքարենք միջազգային կառույցներում վերադարձի իրավունքը ամրագրելու համար։ Այսինքն վերադառնալ իրականում հնարավոր չէ, բայց կարելի է պարզապես Ադրբեջանի հետ շարունակել հակամարտությունը այդ թեմայի շուրջ։

 

Իսկ ո՞ւր է իրականում առաջարկում վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը. այն միջավայր, որտեղ Հայաստանի ժողովուրդը այդ հակամարտությունը սպասարկելու համար պետք է հանդուրժի այն, օրինակ, գեներալներին, որ ապօրինի հարստացել են, թե չէ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կփչանան։

 

Եւ վերջում լապշա. եկեք օգոստոսի 8-ի համաձայնությունների համար մի նոր «երաշխիքային» համաձայնագիր առաջարկենք, որի մաս կլինեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը։ Այսինքն ինչպե՞ս հետ բերել Ռուսաստանին, որ ոչ ոք «չնկատի»։ Ճիշտ է՝ Չինաստանով փաթեթավորել։ Չինաստանը նոր Իրանն է։