Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից, չպատասխանեք հաղորդագրության․ Փամբուխչյան


Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից, չպատասխանեք հաղորդագրության․ Փամբուխչյան
Նոյեմբեր 10 11:40 2025

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։

 

Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

 

Խնդրում եմ՝

 

— Չպատասխանել նման հաղորդագրություններին,

 

— Չսեղմել հղումների վրա,

 

— Չտրամադրել անձնական տվյալներ։

 

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

 

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։