44-օրյա պատերազմից 5 տարի անց հայտնի է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել «Հաղթելու ենք» կարգախոսը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել։
«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Ն.Փ. - Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը:
Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է:
Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի:
Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:
Ն.Փ.- Չգիտեմ, բայց լավը չի:
2020 թվական, սեպտեմբերի 28 կամ 29»,- գրել է Ալեն Սիմոնյանը։










