«Ախտոյաններն ինչքան շուտ է՝ թող տները ծախեն հեռանան»,-Մերձավանում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղի բնակիչ Սամվել Հակոբյանը՝ նշելով, որ դավաճանները եկել Վալոդյա Գրիգորյանին իր տան հայաթում սպանել են։
Բնակիչները կրկին հավաքվել է Վալոդյա Գրիգորյանի տան մոտ և պահանջում են, որ ախտոյանները չվերադառնան համայնք։
«Թե չէ մենք մեր ձեռքով կարանք դատաստան տեսնենք։ Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել, հո հա՞վ չեն։ Չի կարելի մարդկանց խաբել»,- ասաց մերձավանցին։
Նա նշեց, թե համգյուղացիները պահանջում ենք, որ մեղավորները օրենքով պատժվեն ժողովրդի առաջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50 սահմաններում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։
Ներկայում գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։










