Ինչ որոշում էլ կայացնի Հենրիխ Մխիթարյանը՝ կհարգեմ, հասկանում եմ իրեն. Եղիշե Մելիքյան


Ինչ որոշում էլ կայացնի Հենրիխ Մխիթարյանը՝ կհարգեմ, հասկանում եմ իրեն. Եղիշե Մելիքյան
Նոյեմբեր 7 16:38 2025

Ես՝ որպես գլխավոր մարզիչ, նաև ողջ ազգը շատ կցանանայի Հենրիխ Մխիթարյանին տեսնել հավաքականում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

 

Նա նշել է, որ ինքն ասել է՝ ոչ թե նրան կբերի հավաքական, այլ կփորձի հետը խոսել:

«Խոսել եմ, բայց առայժմ չենք հանդիպել: Կհանդիպենք, կխոսեմ։ Բայց ամեն դեպքում իր որոշումն ինչպիսին էլ լինի, ես իրեն հասկանում եմ, իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»,- ասել է նա: