2019թ.-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան թողարկման ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ երեկ Սարգսյանը երեք անգամ ներկայացել է դատարան։
«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը Հայաստանից, և այսօրվանից Սարգսյանը գտնվում է ապօրինի սանկցիայի տակ»,-ասաց նա, մանրամասնեց, որ դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով Սերժ Սարգսյանի դեմ, հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել իր իսկ կողմից։
«6 տարի անց այդ քրեկան գործն ուղարկվել է դատարան»,-ասաց նա և նշեց, որ այսօր վերգրված այդ դրվագը դատարան ուղարկված գործի մեջ չկա։
Երեկ երեք անգամ Սերժ Սարգսյանին կանչեցին դատարան, անգամ հաշվի չառան դատավորի ընտանիքում արձանագրված մահը, հետո դատարանները մերժել են այդ հայցը, ուստի ստիպված բեմադրել են այս էժան շոուն», – հավելեց Աշոտյանը։










