Armlur-ը գրում է.
«Վաղ առավոտյան ժամը՝ 09։00-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողներից մեկը պատժախցում հանձման ընդունման գործընթաց է փորձել իրականացնել: Արդյունքում պատժախցում գտնվող դատապարտյալներից մեկը հրաժարվել է ենթարկվել ՔԿՀ ծառայակցի պահանջներին ու ածելիով հարձակվել է ՔԿՀ ծառայակցի վրա և վնասել վերջինիս ձեռքը։
Այդ պահին բանտում սկսվել է խառնաշփոթ ու ՔԿՀ այլ ծառայակիցներ են ներգրավվել պատժախցում խառնաշփոը կանխելու համար:
Նշենք, որ նշված պատժախցում մոտ 13 դատապարտյալ է եղել»։










