Կառավարության դիմաց ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները բողոքի ակցիա իրականացրեցին ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայ հայտարարությունների։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ ժորա Ավդալյանը հայտարարեց, որ կեղծ խաղաղության համաձայնագիրը պարտադրված կապիտուլյացիայի հասարակ օրինակ է։
«Մեզ համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ և ակներև՝ ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից ու ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգությամբ։
Բաքուն ձգտում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման։
Սևանա լճի սեփականացման քարոզչական գործընթացը, որը սկսել է Ալիևը, որին ջանք չխնայելով աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպաններ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշիյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պետականակործան գործիչներ, երևի չգիտեն, որ հայ ժողողուրդն ունի պատական հիշողություն։
Ալիևի հայտարարությունը քարոզչական հնարք է, որը նպատակ ունի նորմալացնել պատմական փաստերի կեղծումը։
Չենք զարմանա, եթե մի օր էլ լսենք, որ 874 թվականին Ադրբեջանի ժողովուրդն է կառուցել Սևանա թերակղզու առաքելական երկու եկեղեցիները, երբ անգամ գոյություն չունեին որպես ժողովուրդ, ուր մնաց որպես պետություն գոյություն ունենային»,- հայտարարեց Ժ. Ավդալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։










