Տրամաբանական գնի դեպքում՝ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի ՀԷՑ-ի գնման տարբերակը. Փաշինյան


Տրամաբանական գնի դեպքում՝ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի ՀԷՑ-ի գնման տարբերակը. Փաշինյան
Նոյեմբեր 6 16:01 2025

«Պետք է սպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) որոշմանը և դրանցի հետո նոր մեր մոտեցումները ձևակերպենք»,-կառավարությունում կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պետության կողմից ՀԷՑ-ը գնելու մասին հարցին։

Նա նշեց, որ ՔՊ-ի համագումարում ունեցած իր ելույթում երկու սցենար է նշել, որոնք մնում են ուժի մեջ։

«ՀԾԿՀ որոշումը ինչ-որ մի բովանդակություն է ունենալու, որը կա՛մ հնարավոր, կա՛մ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները...

Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանրավոր է դառնալու պետության կողմից ՀԷՑ-ի գնումը, հարց է ծագելու՝ ինչքան է գինը։ Գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե շատ մեծ կլինի գինը և ակնհայտ կլինի, որ պետական միջոցներով մենք չենք կարողանա ձեռք բերումն իրականացնել՝ կգնանք երկրորդ սցենարով»,-հայտարարեց Փաշինյանը։

 Նա բացատրեց, որ երկրորդ տարբերակով միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացված ընկերության է մասնավորեցվելու՝  բայց կառավարությունը որոշակի ներկայություն ունենալու է, թե՛ օրենսդրական կարգավորումներով, թե՛ ոսկե բաժնետոմսով, ինչը քննարկման ենթակա է։