Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան


Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան
Նոյեմբեր 6 12:37 2025

Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է.

«Բաքվում ապօրինաբար պատանդառված և անմարդկային դատավճռի սպասող Ռուբեն Վարդանյանը իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի միջոցով, փոխանցել է հետևյալ երեք ուղերձները:

1. Արցախը եղել է, կա և կլինի։

2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:

3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա. ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը»:

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը: Այդ ոգին է հաղթելու Ադրբեջանում և Հայաստանում այսօր տիրող ճղճիմ բռնապետություններին և նոր էջ բացելու մեր ազգի կյանքում:

Միանում եմ յուրաքանչյուր խոսքիդ, Ռուբե՛ն ջան, պարտավորված եմ զգում իմ տեղում շարունակել մեր պայքարը՝ մեր մարդկային իրավունքների, մեր Արցախի ու նաև քո ազատության համար: Աստված քեզ զորավիգ և պահապան»։