Երբ մեր թշնամի Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ հանրային ձևով բացահայտում է իրենց իրական պլանները, որոնք 180 աստիճանով տարբերվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մունետիկների կողմից տարածվող «խաղաղության» թեզերից, մի խումբ մարդիկ սկսում են ասել՝ ոմանք նույնիսկ կոռեկտության սահմաններից դուրս, թե «ինչու եք կրկնում Ալիևի ասածները, դրանով իսկ տարածելով այդ թեզերը»։
Հիմա մեկ անգամ կարճ և հստակ պատասխանում եմ․
Պատճառ համար.
- Մեր հասարակությունը պարտավոր է իմանալ իր թշնամու ծրագրերը։
- Մեր հասարակության՝ Նիկոլի կողմից խաղաղության թեզերով խաբված հատվածը, պետք է տեսնի իրականությունը և գոնե ինքնապաշտպանական բնազդներից ելնելով՝ դարձի գա։
- Իշխող ուժի մեջ գտնվող և ինքնախաբեությամբ զբաղվողներին ցույց տալ, որ նրանք չարաչար սխալվում են։
- Եվ վերջապես՝ բոլոր Նիկոլին ընտրել պատրաստվողներին ցույց տալ, թե ինչ է սպասվում մեր երկրի հետ, եթե հանկարծ 2026 թվականին ընտրվի Նիկոլը։
Հ.Գ. Իլհամ Ալիևը մեր թշնամին է, իսկ այդպես չկարծողները կամ ինքնախաբեությամբ տառապող անուղեղ հիմարներ են, կամ նրա գործակալները։
«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյան






