Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն


Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն
Նոյեմբեր 6 09:31 2025

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին ասված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության  թելեգրամյան ալիքում։

 

Հայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա հացահատիկ, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը և ուղևորել ՀԿԵ-ի «Դալարիկ» կայարան։

Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։

 

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։

Ցորենից բացի, քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։

Հիշեցնենք, որ գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։