Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չի, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն ևս չի ներկայացել:
ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից»,-գրել է նա:










