«Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Հայաստանում որևէ կրոնական այլ կազմակերպության վրա այսպիսի քարկոծում ու ատելություն լինի, արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները, արևմտյան մամուլը ԵԽԽՎ ից մինչև ԵՄ ինչպիսի սանկցիաներ ու ռեփորթներ կկիրառեին: Կամ պատկերացնու՞մ եք՝ Արևմուտքում ապրող մի բարերար «մեր ձևով» բառակապակցության համար 5 ամիս ԱԱԾ պադվալում լիներ... Հինգ րոպե անգամ չէին թողնի։ Ապրում ենք քաոսային վիճակում: Մարդիկ նստած են՝ ոչինչ չանելու համար: Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի մասին կարող է մի սուտ մատնություն անել, հետո գան, տանեն»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով ՝ այս ռեժիմը անում է քայլեր, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, Թուրքիային և հավաքական Արևմուտքին.
«Հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է հայ-իրանական ու հայ-ռուսական բարեկամությունը հնարավորինս չեզոքացնել, իսկ Թուրքիային ու Արդբեջանին պետք է առհասարակ՝ հայկական գործոնը չեզոքացնել»:










