Համոզված եմ՝ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. Հայրապետյան


Համոզված եմ՝ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. Հայրապետյան
Նոյեմբեր 3 18:19 2025

Երբ նախագիծը քննարկվում էր Ազգային ժողովում, ես հստակ ասել եմ թե մեր գերատեսչության և թե կառավարության մոտեցումը, որ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել, մասնակցելով նոր մրցույթի հանրային մուլտիպլեքսում, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվելու, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նրան, որ օրենքում հատուկ փոփոխություն արվեց, որ «Շողակաթը» կորցնի մուլտիպլեքսով հեռարձակվելու հնարավորությունը։

«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները, մեզ մոտ նաև հստակ այդ տպավորություն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման–չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքը ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու այդ սլոթը և շարունակելու է հեռարձակվել թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, և թե ցանցային օպերատորների: