Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա. Լևոն Զուրաբյան


Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա. Լևոն Զուրաբյան
Նոյեմբեր 2 22:48 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա.

 

Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու: Ավելին, հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճմշումները:

 

Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):

 

Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգվածների օգնությամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» և տապալել վեհափառին «ժողովրդի պորթկումով», բայց արդեն ինքն էլ հասկացավ` իր քարոզչական արշավանքը տապալվել է:

 

Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով և սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին:

 

Հիմա արդեն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պետք է պատրաստվել դրան»