«Ինչ էլ անի, իր դեմ է աշխատելու». Գառնիկ Դանիելյանը՝ Հովհաննավանքից հետո Մայր Աթոռում «աղոթելու» Փաշինյանի մտադրության մասին


«Ինչ էլ անի, իր դեմ է աշխատելու». Գառնիկ Դանիելյանը՝ Հովհաննավանքից հետո Մայր Աթոռում «աղոթելու» Փաշինյանի մտադրության մասին
Նոյեմբեր 1 22:04 2025

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև՝ Մայր Աթոռում»,- այսպիսով, ըստ էության, վերահաստատելով, որ հակաեկեղեցական իր  արշավից ու Մայր Աթոռում ծրագրած իր գործողություններից չի հրաժարվել։

«Ինչ էլ անի, հակառակ իրեն է աշխատելու»,- այս առնչությամբ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 «Այդ գործողությունները հակաօրինական են, ոչ մի պարագայում հաջողությամբ չեն պսակվելու, որովհետև հայ ժողովուրդը այդ ծրագրերին դեմ է կանգնելու: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունն այդ օրակարգին դեմ է»,-ընդգծեց Գառնիկ Դանիելյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մտահոգիչ են ոչ միայն Մայր Աթոռում Փաշինյանի «աղոթելու» մտադրությունները, այլև ընդհանրապես՝ նրա քաղաքական գոյությունը: