Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը


Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը
Նոյեմբեր 1 11:17 2025

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․ «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 

«Առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։

 

Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.

 

«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։

 

Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։

 

Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։

 

Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝

 

-հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը,

 

-դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։

 

Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։

 

Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։

 

Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։

 

Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։

 

Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը»։