«Նման արդյունքի չէի սպասում, բայց մեր պաշտպանները շատ լավ, տեղը տեղին իրանց գործը արեցին։ Իմ Արսենն էլ փաստաբանի տղա է, իր հոր շնորհքը կա, մի քիչ էլ լավ ելույթ ունեցավ, չկարողացան կպցնեին՝ ինչ ուզում էին»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը։
Նշենք, որ այսօր դատարանը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկայասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
«Դատախազն ուզում էր 3 ամիս ավելացներ կալանքը, պատկերացնո՞ւմ եք։ Հանցանք չի գործել, բայց այդ ձևի դաժան մարդիկ կան, նման ձևի վերաբերմունքը իզուր չի անցնելու»,- ասաց մայրը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք տնային կանալանքը բավարարում է իրենց, Ղուկասյանի մայրն ասաց․
«Տնային կալանքն էլ չի բավարարում ինձ։ Ինքը էն մարդը չի, որ կարողանա։ Ո՞նց ասեմ՝ ազատ ապրած, բոլորի հոգսը հոգացող մարդ է, չի կարա նստի, բայց դե ի՞նչ անի, օրինազանց մարդ չի։ Նրա արարքները ցույց են տալիս, որ ո՛չ խուլիգան է, ո՛չ՝ հանցագործ»։










