Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր․ Աբրահամյան


Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր․ Աբրահամյան
Հոկտեմբեր 31 20:13 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

« Չլիներ ավերիչ պատերազմն ու դրա դառը հետևանքները Հայկազն ու իր նման հազարավոր նվիրյալներ իրենց կյանքը կկառուցեին, երկրին կծառայեին իրենց գիտելիքով, ինտելեկտով և նվիրվածությամբ:

Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր:

Հատկապես մեր նման փոքր երկրների համար յուրաքանչյուրի նահատակությունը մի ամբողջ ողբերգություն է: Մարդիկ պատերազմում իրենց առավելագույնն արեցին, շատերը` կյանքի գնով:

Մեր հերոսների գործն անավարտ չպետք է թողնել, որովհետև մեր պարտքը հայրենիքի սրբազան գործին չի մարվել, իսկ պայքարն իր տրամաբանական ավարտին չի հասցվել:

Հայկա_25»։