Ցավով տեղեկացա Մայր Աթոռի հայտարարության մասին, որովհետև պատարագը պիղծ համարելը ինձ համար ուղղակի աբսուրդի ժանրից է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, News.am—ի հետ զրույցում նշել է Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի հայտարարությանը, որտեղ նշված էր, որ Հովանավանքում ծիսակատարության անվան տակ ցանկացած գործողություն, որ կատարվել էր, դա պղծություն է, իսկ Հովանավանքը ենթակա է վերասրբագործման։
«Մի փոքր տեղեկանալով, թե ինչ է պատարագը, որ այն Քրիստոսի մարմինն ու արյունն է սրբացնող, սրբագործող, կենարար մարմինն ու արյունն է տրված հավատացյալին։ Այդ մարմինն ու արյունը Մայր Աթոռում նստած մի խումբ եպիսկոպոսների կամ կաթողիկոսի ասելով չի կարող պղծվել, որովհետև առհասարակ, եթե անգամ անարժանը մոտենա Քրիստոսի մարմինն ու արյանը, իր անարժանությամբ անգամ չի կարող պղծել Քրիստոսի մարմինն ու արյունը։ Դա չպղծվող սրբություն է»,– ասել է նա։

 
										 









