Մելոյան. Եթե տեղի ունեցավ ՀԷՑ-ի կառավարման տապալում, ապա հետևանքները բոլորս ենք կրելու


Մելոյան. Եթե տեղի ունեցավ ՀԷՑ-ի կառավարման տապալում, ապա հետևանքները բոլորս ենք կրելու
Հոկտեմբեր 31 14:47 2025

«ՀԷՑ-ի հետ կատարվածն ընդհանրապես չի տեղավորվում իրավական տրամաբանության շրջանակում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, եթե տեղի ունեցավ ՀԷՑ-ի կառավարման գլոբալ տապալում, ապա դրա հետևանքները, անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից, բոլորս  ենք կրելու»,-ՀԾԿՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծեց, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության օբյեկտին, ապա յուրաքանչյուր սխալ քայլի դեպքում մեզ կարող է սպառնալ լրջագույն աղետ։

«Պետք է ապահովենք հանրային կոնսոլիդացիա, իրականացնենք  հանրային վերահսկողություն։ Հարգելի քաղաքացիներ, իշխանությունները, պաշտոնյանեն իրենց գործողությունները պայմանավորեն ձեր շահով, ոչ թե իրենց շահով»,-ասաց Մելոյանը։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ՀԾԿՀ մուտք արվեց  էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ» դիմումը։

Մելոյանի խոսքով, հստակ ապացուցվում է, որ այս պահին կա էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման իրական հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։