«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Հոկտեմբեր 31 13:27 2025

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին։

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գերազանցելով իր լիազորությունները, չարաշահել և օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես Վեհարանը կաթողիկոսից ազատելու, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք և ներկա լինել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին»,-դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախօրեին իր տարածած հայտարարությամբ, փաստացի, հաղորդում է տվել հանցագործության մասին։

«Մայր Աթոռը փաստացի հանդիսանում է տուժող կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ զավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները։ Սրանք առերևույթ համապատասխանում են ՀՀ քրօրենսգրի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին»,-ասաց Ավետիք Չալաբյանը։