ՀԷՑ-ի հարցով տեղի ունեցող վարչական վարույթի եզրային ժամանակահատվածը նոյեմբերի 18-ն է: Մինչև նոյեմբերի 18-ը հանձնաժողովը կամփոփի վարույթը և որոշում կկայացնի. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Ըստ նրա՝ քանի որ վարույթն ընթացքի մեջ է, ինքն այդ ժամանակահատվածում իրավունք չունի վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, տեղեկություն հրապարակելու:








