Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով, այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,-գրել է փաստաբանը։
Փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։
Ավելի ուշ Ալեքսանյանը հայտնեց, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում։









