Բացեք, իմ հայտարարագրում նայեք, ամեն ինչ հայտարարագրված է, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Նորքում առանձնատուն՝ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«2019 թվականին եմ ձեռք բերել, երբ որ պաշտոնի նշանակված չեմ եղել, աշխատել եմ։ Ես միշտ մասնագիտական ոլորտում ծառայություններ եմ մատուցել, եղել եմ ամբիոնի վարիչ, դասախոսել եմ»,–ասաց նա։
Հարցին՝ դասախոսը իր աշխատավարձով կարո՞ղ է առանձնատուն գնել Նորքում՝ Թովմասյանը քմծիծաղով ասաց. «Կներեք, ամեն ինչ հայտարարագրված է, խնդրում եմ բացեք և կարդացեք»։









