Բաքվի դատարանում ուսումնասիրվել են Արայիկ Հարությունյանի փաստաթղթերը, այդ թվում «070» կոդով հայկական անձնագիրը


Բաքվի դատարանում ուսումնասիրվել են Արայիկ Հարությունյանի փաստաթղթերը, այդ թվում «070» կոդով հայկական անձնագիրը
Հոկտեմբեր 28 10:26 2025

Նախօրեն Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «դատական ​​նիստում ներկայացվել են  տուժողների և տուժողների իրավահաջորդների ցուցմունքները»։

Այնուհետև հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանների կողմից տրամադրվել են որոշ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի թվում են եղել  Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականի և հայկական անձնագրի պատճենները, ինչպես նաև նրա կրթության մասին տեղեկանք։

Հատուկ ուշադրության է արժանացել «070» կոդով հայկական անձնագիրը։