Բաքվում «ցուցմունքներ» են տրվել Արցախյան պատերազմների ժամանակ հայկական ուժերի «հանցագործությունների» վերաբերյալ


Բաքվում «ցուցմունքներ» են տրվել Արցախյան պատերազմների ժամանակ հայկական ուժերի «հանցագործությունների» վերաբերյալ
Հոկտեմբեր 27 23:38 2025

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ դատական ֆարսը:

Բաքվում հնչել են «ցուցմունքներ՝ 44-օրյա և Արցախյան առաջին պատերազմների ժամանակ հայկական ուժերի կողմից կատարված «հանցագործությունների» վերաբերյալ»։

Հաջորդ դատական ֆարսը կկայանա հոկտեմբերի 30-ին: