Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում․ ArmLur.am


Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում․ ArmLur.am
Հոկտեմբեր 27 21:39 2025

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մոտ 2 օր առաջ Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով։ Զինվորին զենքով կրակե՞լ են, թե՞ նա է իր վրա կրակել՝ փորձում են պարզել իրավապահները։

Մեզ հասած լուրերի՝ վիրավորված զինվորին շտապ տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ ՊՆ-ից ի պատասխան մեր տեղեկությունների պաշտոնապես հայտնեցին․ «Նախնական տվյալներով զինծառայողը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»: