Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 27 19:51 2025

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ:

Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում: 
 
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում: