Չկա ֆիքսված ամիս-ամսաթիվ, առավել ևս տեղ՝ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ երբ և որտեղ է նախատեսվում ստորագրել համաձայնագիրը, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ իրենք հայտարարել են՝ օր առաջ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ սկսել խորհրդակցությունները. «Մենք գիտենք ադրբեջանական պայմաններն այս հարցի հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում։ Մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում։ Հուսով եմ՝ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ խաղաղության հռչակագրի ստորագրման քայլը կանենք, բայց նաև ուզում եմ, որ չհանգեցնենք դրան՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան՝ սկսած սահմանազատումից, գերիների հարցերից։ Անկախ բուն ստորագրումից ՝ աշխատանք շատ կա»։
Միրզոյանը նկատեց՝ միշտ շեշտը դրել և կարևորել են խաղաղության հռչակագրի ստորագրումը՝ այն ընալումով, որ դրանով հաստատվելու է խաղաղություն.«Այն պայմաններում և այն հնչեղությամբ, որ տեղի ունեցավ նախաստորագրումը, տարբեր երկրների ղեկավարների խոսքերը, հնչող կարծիքներն անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է։ Այն կարևոր հանգրվանը, որը մենք ուզում էինք՝ խաղաղություն՝ ստորագրմամբ, տեղի է ունեցել»։










