Հայ առաքելական եկեղեցու դեմ պետության կողմից արշավ չկա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե դուք նկատի ունեք հայտնի մեղադրանքներով կամ կասկածով մի քանի հոգևորականների ձերբակալությունը, կալանքը, ապա կարող եմ ասել, որ որևէ մեկը Հայաստանում օրենքից վեր չէ»,- նշեց նա։
Միրզոյանը հերքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի պնդումը, թե նա եղել է «նախկին ճեմարանական»։
«Ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց ԱԳ նախարարը։










