Աշխարհի ամենամեծ արտաքին պարտքն ունեն աշխարհի ամենահարուստ պետությունները, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ական Արման Եղոյանը՝ հպարտանալով, որ Հայաստանը կարողանում է շատ վարկեր վերցնել։
«Բազմաթիվ պետություններ կերազեին Եվրոպական զարգացման ու Եվրոպական ներդրումային բանկերից 236-ական միլիոն եվրոյի վարկ վերցնել»,- ասաց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ աշխարհի պետությունների մեծ մասին կմերժեին, որովհետև համոզված չէին լինի՝ փողը հետ կտա՞ն, թե՞ չեն տա։
ՔՊ-ականը պնդեց, թե ամենամեծ վարկերն ունեն ամենահարուստ մարդիկ, «աղքատ մարդը ո՞նց վարկ կունենա»։










