Առավոտից բոլոր քահանաներին հետևել են, երկուսին՝ բռնել. Արա Զոհրաբյան


Առավոտից բոլոր քահանաներին հետևել են, երկուսին՝ բռնել. Արա Զոհրաբյան
Հոկտեմբեր 26 12:20 2025

Առավոտից բոլոր քահանաների մոտ ոստիկանական վերակարգեր են նկատվել: Հետեւել են՝ ուր են գնում, մի երկու քահանայի նույնիսկ բռնել են, երբ համոզվել են, որ Հովհաննավանք չեն գալիս, բաց են թողել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

 

Նա հիշեցրեց, որ երեկ մարզի մի շարք քահանաներին վկաների ծանուցագրեր էին ուղարկել, որ այսօր ժամը 9:00-ին հրավիրեին Երեան քննչական մարմին. «Քահանաները դա գնահատեցին, որ հատուկ է արվում, որ Արագածոտնի մարզում պատարագաներ չկատարվեն ու Հովհաննավանքում իրենք կարողանան անխոչընդոտ պատարագ անցկացնել եւ իրավասու քահանա չգա պատարագ անելու»:

 

Փաստաբանի խոսքով՝ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, իսկ պետական իշխանությունը բարձր մակարդակով այսօր խոչընդոտեց: