Այսօր վաղ առավոտից Հովհաննավանքում աշխատում են ոստիկանները: Չնայած եկեղեցին դեռ փակ է, բայց ոստիկանները սկսել են տարածքը մաքրել մեքենաներից, տարածքում իրականացվում է ուժեղացված հսկողություն:
Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ արված Տեր Արամը պատարստվում է պատարագ մատուցել, ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննավանք են ժամանել են նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ոստիկանությունը ապահովում է հասարակական անվտանգությունը, խնդրում եմ թույլ տվեք աշխատել»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Հովհաննավանք ժամանած Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:
Լրագրողների հարցերին, թե մի քանի օր առաջ Հովհաննավանաքում խոչընդոտվում էր լրագրողների մասնագիտական աշխատանքը, նրանց վիրավորում ու հայհոյում էին, այդ ժամանակ ո՞ւր էին ոստիկանները, Բաբայանը պատասխանեց՝ ոստիկանության տեսանելիության դաշտում ինչքան եղել է, այնքան պահպանել են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Հովհաննավանքում կարգալույծ արված Տեր Արամը՝ Ստեփան Աստարյանը, փորձում էր պսակադրություն անել ու Ասատրյանի մի շարք աջակիցներ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ուղղելով:
Իսկ ծառայողական քննություն իրականացվում է միջադեպով, լրագրողների այս հարցին ի պատասխան Բաբայանն ասաց՝ այդ հարցերը տվեք համապատասխան կառույցին:










