Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հովհաննավանքում տեղի ունեցող անօրինական պատարագին, որը մատուցելու է արդեն կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։
«Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը», -տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է պատարագին։










