Ռուբինյան. Միանշանակ դատապարտում եմ միջամտությունը Արշակ Խաչատրյանի անձնական կյանքին


Ռուբինյան. Միանշանակ դատապարտում եմ միջամտությունը Արշակ Խաչատրյանի անձնական կյանքին
Հոկտեմբեր 25 23:22 2025

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը գրում է.

«Մարդու անձնական կյանքի ապօրինի տեսանկարահանումը չունի որևէ արդարացում` առանց բայցերի: Այս առումով միանշանակ դատապարտում եմ միջամտությունը Արշակ Խաչատրյանի անձնական կյանքին։ Կրկին` առանց բայցերի: Նաև կարծում եմ, որ հրապարակված նյութերը քաղաքական բանավեճում չպիտի օգտագործվեն իր դեմ` նույն կերպ, ինչպես, օրինակ, ապօրինի ձեռքբերված նյութերը չեն օգտագործվում որպես ապացույց դատարաններում:

Իսկ Կտրիճ Ներսիսյանը պիտի հեռանա, և դրա համար կան բազմաթիվ լեգիտիմ պատճառներ` կանոնադրական, հոգևոր, քաղաքական, իրավական, բարոյական: Դրանց մասին արդեն շատ է խոսվել: Եթե իրեն գոնե մի քիչ հետաքրքիր է Եկեղեցու վարկը, պիտի հեռանա: Եթե հետաքրքիր չէ` նույնպես պիտի հեռանա»։