Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք․ նախարար


Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք․ նախարար
Հոկտեմբեր 25 23:15 2025

Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Չեմ ուզում, որ մեր հարցազրույցը վերածվի Հայաստանի միլիտարիզացիայի հարցազրույցի։ Ամենևին դրա մասին չէ մեր խոսակցությունը, և այն, ինչ արվում է մեր կողմից, մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով է, և կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ բոլորի համար պարզ լինի, այդ թվում նաև Հայաստանին զենք վաճառող և կողքից Հայաստանին նայող մեր հարևանների ու գործընկերների համար»,- ասել է նա։։