«Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով Թուրան կոչեցյալին»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա շարունակել է. «Ինքը «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։
Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։
Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում»։