«Գյումրու քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
Նա ասել է նաև, որ իրենք գալիս են Երևան։
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելուց հետո տեղափոխել են Երևան, Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշենք նաև, որ Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։