Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես ընտրված քաղաքապետի նկատմամբ. Կոմունիստական կուսակցություն


Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես ընտրված քաղաքապետի նկատմամբ. Կոմունիստական կուսակցություն
Հոկտեմբեր 20 17:09 2025

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով  Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը:

 

«Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:

Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությոնները հետևել են  հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել  հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը»,- նշված է հայտարարության մեջ: