Երևան-Գյումրի ողջ մայրուղուն ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներ տեղափոխող ավտոբուսներ ու բեռնատարներ են


Երևան-Գյումրի ողջ մայրուղուն ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներ տեղափոխող ավտոբուսներ ու բեռնատարներ են
Հոկտեմբեր 20 13:16 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գործընկերների հետ շտապում է Գյումրի։

Նա հայտնել է, որ Երևան-Գյումրի ողջ մայրուղուն ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներ տեղափոխող ավտոբուսներ և բեռնատարներ են։

«Թերևս, իշխանությունները անակնկալի են եկել գյումրեցիների պոռթկումից ու բողոքից...»,- գրել է պատգամավորը։