Ի՞նչ է նշանակում «Գյումրի-2» չի լինելու․ անդրադառնալով շրջանառվող թեմային՝ հարց բարձրացրեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը։
«Գյումրիում համայնքի բնակչությունն իր ձայնը տվեց ում որ տվեց, ձևավորվեց նոր իշխանություն։ Եթե ասում են՝ ««Գյումրի-2» թույլ չենք տալու»․ փորձելու են կանխե՞լ ժողովրդավարական ընտրությամբ նոր իշանության ձևավորումը։ Դա հակաիրավական հայտարարությունը է, որը խստորեն պետք է դատապարտել», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցությունը մշտապես հանդես է եկել այն դիրքերից, որ պետք է անեն իրենցից կախվածը՝ ՔՊ-ին իշխանազրկելու համար։
Վաղարշապատի իրենց ընտրություններում Խաչիկ Մանուկյանի հաղթելու շանսերը Սոս Հակոբյանը բարձր է գնահատում․
«Վաղարշապատի ցանկացած բնակիչ կուզի որպես իր ղեկավար տեսնել հենց այնպիսի մարդու, ինչպիսին Խաչիկ Մանուկյանն է։ Նրա՝ համայնքի ղեկավար լինելու շանսերը բարձր եմ գնահատում»։