Հայ չեմպիոնները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարությանը (Տեսանյութ)


Հայ չեմպիոնները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարությանը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 17 12:34 2025

Համաշխարհային մարզաշխարհում Հայոց եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին։

«Մեր չեմպիոնները նվիրումով մասնակցում են շինարարական աշխատանքներին՝ իրենց ուժով և հավատով դառնալով այս պատմական նախաձեռնության մասնակիցը։

Ինչպես մրցահարթակներում են նրանք պայքարում Հայաստանի հաղթանակի համար, այնպես էլ այստեղ են՝ միասին կերտելու մի կոթող, որը հավերժ կմնա որպես ազգային վերածննդի և ներքին համերաշխության խորհրդանիշ։ Այս ճարտարապետական կոթողը, ինչպես մեր մարզիկների հաղթանակները, Հայաստանը կներկայացնի աշխարհին՝ որպես ուժեղ և համախմբված ազգ։

Մարզիկները ևս մեկ անգամ վերահաստատում են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության կարևորությունը, վստահ լինելով, որ առողջ սերունդն է երկրի ապագայի հիմքը։

Միասնականությամբ ու հավատով կերտենք մեր ապագան և հասնենք նոր հաղթանակների»։