Վինսենթ Ռոշին շնորհվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում


Վինսենթ Ռոշին շնորհվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Հոկտեմբեր 16 22:56 2025
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վինսենթ Ռոշին շնորհվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
Այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ներդրման համար 2025 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վինսենթ Ռոշը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ, պարգևատրվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչմամբ»։