Շահան Սրբազանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսո


Շահան Սրբազանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսո
Հոկտեմբեր 16 22:27 2025

Շահան Սրբազանը Արամ Առաջինի ընտրությամբ և գահակալությամբ հատուկ նկարազարդ հատորյակ է հանձնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին, արտաքին գործերի նախարարին և ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

 

«Առաջիկա օրերին կփոխանցի նաև Գարեգին Երկրորդին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այսօր երեկոյան Շահան Սրբազանը նաև այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը։ Միաժամանակ նա արծարծել է հգևորականների ձերբակալության հարցը և այդ առնչությամբ անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,– հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։