Շատ դեպքերում չափն անցնում են, բայց ըմբռնումով ենք մոտենում. Լևոն Քոչարյան


Շատ դեպքերում չափն անցնում են, բայց ըմբռնումով ենք մոտենում. Լևոն Քոչարյան
Հոկտեմբեր 16 17:52 2025

«Երկրում ռեպրեսիաներ են, բռնճնշումներ։ Միշտ թվում է, որ սրանց  իրավական բեսպրիդելը, լկտիությունը մի սահման ունենալ, բայց չէ, նրանք միշտ ապացուցում են, որ կարող են ավելին»,-ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մինչ նիստը դռնփակ հայտարարվելը նա մասնակցում էր Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստին։

«Մենք երկար տարիներ հենց սրա մասին ենք զգուշացում, փողոց պայքարի դուրս գալիս հենց սրա դեմ, որպեսզի հասարակության այն հատվածը, որ որոշակի հուսյեր ունի այս իշխանության հետ, հասկանա, սրանք տանում են հայկականությունը ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է»,-ասաց Լ. Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի որդուն հարցրեցին նաև ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունից, հարաբերություններից։

«Եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա թե ակամա դառնում ես մրցակից։ Սակայն այն ուժերը, որոնք իսկապես պայքարում են այս իշխանության դեմ, կա համոզմունք, որ որևէ կերպ չեն միանալու ՔՊ-ին, ես շատ լավ նայում եմ այդ ուժերի մասնակցությանն ընտրություններին։ Շատ կարևոր է իրար չխանգարելու հանգամանքը»,-ասաց Լ. Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։